• English
  • Հայերեն
Վիետնամում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՖԻԼԻՊԻՆՆԵՐ
  • ԿԱՄԲՈՋԱ
  • ԼԱՈՍ

ՎՍՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահրամ Կաժոյանի և Հանոյի գիտության և տեխնոլոգիաների համալսարանի գլխավոր ռեկտոր, պրոֆեսոր Ժան-Մարկ Լավեստի միջև հանդիպում:

23 նոյեմբերի, 2021
ՎՍՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահրամ Կաժոյանի և Հանոյի գիտության և տեխնոլոգիաների համալսարանի գլխավոր ռեկտոր, պրոֆեսոր Ժան-Մարկ Լավեստի միջև հանդիպում:
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ս.թ. նոյեմբերի 23-ին Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանը հանդիպել է Հանոյի գիտության և տեխնոլոգիաների համալսարանի (University of Science and Technology of Hanoi) գլխավոր ռեկտոր, պրոֆեսոր Ժան-Մարկ Լավեստի (Principal Rector, Prof. Jean-Marc LAVEST) հետ։

Հանոյի գիտության և տեխնոլոգիաների համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Ժան-Մարկ Լավեստը, ով երկար տարիներ ղեկավարել է Հայաստանի ֆրանսիական համալսարանը, հանդիպման ժամանակ հակիրճ ներկայացրել է համալսարանի գործունեությունը և հիմնական ոլորտներն, ինչպես նաև մանրամասն անդրադարձել է համալսարանի կողմից տրամադրվող բակալավրիատի, մագիստրոսական և հետբուհական ծրագրերին։

Հանդիպման ժամանակ նաև քննարկվել են Հանոյի գիտության և տեխնոլոգիաների համալսարանի և Հայաստանում գործող համալսարանների միջև փոխըմբռնման հուշագրերի կնքման հնարավորությունները, ինչպես նաև համագործակցության հեռանկարները։

Հանոյի գիտության և տեխնոլոգիաների համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Ժան-Մարկ Լավեստի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են նաև Հայաստանի քաղաքացիներին USTH-ում ուսանելու համար կրթաթոշակի տրամադրման, դասախոսների փոխանակման, ինչպես նաև համալսարանի հիմքի վրա Հանոյում ԹՈՒՄՈ-յի (TUMO) մասնաճյուղի բացման հարցերը:

Հանդիպումից հետո Հանոյի գիտության և տեխնոլոգիաների համալսարանի ռեկտոր Ժան-Մարկ Լավեստը կազմակերպել է կարճ շրջայց համալսարանի տարածքով, ինչպես նաև ներկայացրել է համալսարանի նոր համալիրը կառուցման ընթացքը:

Կողմերը պայմանավորվել են շարունակել հանդիպումները՝ քննարկված հարցերի իրականացմանը հետամուտ լինելու նպատակով:

Հանոյի գիտության և տեխնոլոգիաների համալսարանի ռեկտոր Ժան-Մարկ Լավետսի հետ հանդիպմանը մասնակցում էին ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար Արամազդ Մուրադյանը, ինչպես նաև համալսարանի ռեկտոր դոցենտ, տիկին Դին Թի Մայ Թան, պրոռեկտոր դոկտոր պրն. Նգույեն Հայ Դագը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

N679, 73 D5C Vuon Dao,
Phu Thuong Ward, Tay Ho District, Hanoi
Հեռ.` +84 4 37585228

Վիետնամում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: